Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին շատ բարձր է գնահատում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին` որպես քաղաքական գործչի և ինտելեկտուալ անձնավորության, սակայն կարծում է, որ հագուստի ընտրության հարցում վարչապետը չունի ոճ և հաճախ է թույլ տալիս ոճային կոպիտ սխալներ: Արմանին նման հայտարարություն է կատարել Միլանում տղամարդկանց նորաձեւո ւթյան ցուցադրումից հետո: Նա ասել է, որ հատկապես բարկանում է, երբ վարչապետը հանրության առջև ելույթ է ունենում սպիտակ վերնաշապիկով: Արմանին օրինակ է բերել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային` շեշտելով, որ Օբաման էլ հաճախ չի կրում պիջակ կամ կոստյում, բայց սպիտակ վերնաշապիկը համադրում է փողկապի հետ, ինչը ոճային է և յուրահատուկ տեսք է տալիս քաղաքական գործչին:
Արմանին խորհուրդ է տվել վարչապետին հնարավորության սահմաններում կրել քիչ նորաձև ապրանքներ և աքսեսուարներ, որոնք ընդգծում են նրա մարմնի թերությունները, ինչպես նաև` մնալ դասական ոճում և մեծ ուշադրություն դարձնել ժեստերին և պահվածքին: Արմանին խոստովանել է, որ հաճախ դիտելով վարչապետի ելույթները կամ հանդիպումները, նյարդայնանում է Ռենցիի «տոսկանյան» շարժուձևից: