Aroxj.am-ը գրում է.
Ամառը հանգստի, ուժերը վերականգնելու լավագույն շրջանն է: Շատերը կարծում են, որ այդ ընթացքում առողջական խնդիրներն ու հիվանդություններն իրենցից տասնյակ կիլոմետրերով հեռու են: Բայց իրականում այդպես չէ. կան հիվանդություններ, որոնք սրվում են հատկապես ամռան ամիսներին:
Որ հիվանդություններն են դրանք և ինչ է պետք անել: Aroxj .am-ը զրուցել է մասնագետների հետ:
Աղիների հետ կապված խնդիրներ
Հայկ Մանասյան- գաստրոէնտերոլոգ-Ամռանը հատկապես շատ են աղիքային հիվանդությունները, որոնք կապված են շոգ եղանակի հետ: Տարբեր սեզոնին բնորոշ է որևէ հիվանդության սրում, դա կոչվում է սեզոնային բարձրացում: Այս սեզոնին հատկապես կարևոր է երեխաների հիգիենան: Նրանք շատ են շփվում դրսի միջավայրի հետ, կարող են ձեռքերով աղիքային ինֆեկցիաներ բերել: Անհրաժեշտ է ծնողների հսկողությունը, որպեսզի պահպանեն տարրական հիգիենայի կանոնները: Ամռանը շատ են ուտում բանջարեղեն, մրգեր, որոնց լվացած չլինելու դեպքում ևս հնարավոր է աղիքային հիվանդությունների պատճառ դառնան: Պետք է զերծ մնալ սերուցքով տորթեր ուտելուց, արևի տակ վաճառվող սննդից:
Սրտանոթային հիվանդություններ
Վալերի Ադամյան, ընտանեկան բժիշկ-թերապևտ-Այս սեզոնին պետք է զգուշանան սրտանոթային հիվանդությունների խանգարումներ ունեցողները, սրտի առիթմիա ունեցող մարդիկ: Այս խնդիրներից ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ, պետք է կոմպեսացնել: Կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը, քանի որ շոգ եղանակին լայնանում են անոթները: Սրտանոթային խնդիրներ ունեցողները տարվա այս եղանակին հատկապես փորձեն ժամանակին օգտագործեն իրենց համար նշանակված դեղորայքը, զերծ մնալ դժվարամարս կերակուրներից: Եթե ունեք ասթմա, ապա բաց տարածքներում ծառերի տակ քիչ նստեք, սահմանափակեք թթու, կծու ուտելիքների օգտագործումը: Շոգի պատճառով օրգանիզմը լարված է լինում, դրա համար չի կարելի ծանրաբեռնված լինել: Ուշադիր պետք է լինեն հատկապես հղիները, անպայման գլխարկ կրեն:
Շարունակությունը` այստեղ: