2013 – 2014 ֆինանսական տարում (ավարտվում է մարտի 31-ին) Եղիսաբեթ Բ թագուհուն և նրա հարազատներին պահելը բրիտանացիների վրա նստել է 35,7 միլիոն ֆունտ (60,9 միլիոն դոլար): Այս մասին ասված է Բուկինհեմյան պալատի՝ միապետի պաշտոնական նստավայրի՝ հունիսի 26-ին հրապարակված զեկույցում:

 

Այսպիսով, թագավորական ընտանիքի ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 1,9 միլիոն ֆունտով (3,2 միլիոն դոլարով) կամ 5,7 տոկոսով: Տեղական զանգվածային լրատվամիջոցներն արդեն հաշվարկել են, որ 2013/14 ֆինանսական տարում միապետությունը պահելու համար յուրաքանչյուր բրիտանացի հարկատու տրամադրել է 56 փենս (գրեթե 1 դոլար): Բոլոր ծախսերի ավելի քան մեկ երրորդը՝ 13,3 միլիոն ֆունտ (22,7 միլիոն դոլար) հատկացվել է թագավորական պալատների սպասարկմանն ու նորոգմանը: Դա գրեթե 50 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:

 

Թագուհու և նրա հարազատների ծախսերի ևս մեկ կարեւոր հոդված են ճանապարհորդություններն ու այցերը: Անցյալ տարի այս նպատակով պետական բյուջեից ծախսվել Է 4,2 միլիոն ֆունտ (7,2 միլիոն դոլար):