Պոլսահահ դասական երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը ընդգրկվել է Թուրքիայում ամառվա ընթացքում ընթերցողներին առաջարկվող լավագույն գրքերի ցանկում: Ցանկը կազմել է թուրքական «Հուրիեթ» թերթը` խորհուրդ տաով այն կարդալ ամառվա արձակուրդների ժամանակ:

 

Գրքի բովանդակության հակիրճ նկարագրության մեջ նշվում է, որ այն «լավագույն դեղամիջոց կարող է հանդիսանալ այն ընթերցոցների համար, ովքեր որոշել են արձակուրդն անցկացնել Ստամբուլում»:

 

Նշվում է, որ «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գրքում Հակոբ Պարոնյանը երգիծանքով պատմում է Պոլսո 34 թաղամասերի հասարակական և բակային կյանքի, պոլսահայ հասարակության խնդիրների նկատմամբ հայ ղեկավարների անտարբերության, դասակարգային տարանջատման ստեղծած հակասությունների մասին: «Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ` իր ժողովուրդների մեծ մասին», - նշվում է գրքի ծանուցագրում: