Ռուսաստանում վաճառքի է հանվել iPhone՝ ոսկե պատվածքով, որի վրա պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և պետական օրհներգի տեքստը,:

 

«Պուտիֆոնն», ինչպես անվանում են դրա ստեղծողները, արտադրվել է Իտալիայի Perla Penna ոսկերչական արվեստանոցում և տարածվում Է "Caviar" առևտրանիշով, հաղորդել է TJournal հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:

 

Այդպիսի մեկ հեռախոսի արժեքը կկազմի 147 հազար ռուբլի (շուրջ 4,3 հազար դոլար): Ընդամենը վաճառքի կհանվի չորս iPhone 5S, որոնցից յուրաքանչյուրի վրա դրոշմված է իր հերթական համարը: Սմարթֆոնի կորպուսի հետին մասը պատված Է 18 կարատ ոսկու շերտով, դրա վրա փորագրված է Վլադիմիր Պուտինի դիմանկարը և հատված Ռուսաստանի Դաշնության օրհներգից:

 

Ընկերությունում նշում են, որ բացառիկ հեռախոսը գնել ցանկացողների պակաս չկա: Պոտենցիալ գնորդների թվում են հայրենասեր պաշտոնյաներ եւ ընկերությունների բարձրաստիճան կառավարիչներ:

 

«Վլադիմիր Պուտինը դարձել է կամային որոշումների, պատվախնդրության, վստահության և դեպի առաջ հաստատուն շարժման մարմնավորում»,- ասված Է "Caviar"-ի մամուլի տեղեկագրում: