Aroxj.am-ը գրում է.

 

Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են: 2013-ի տվյալներով Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 9,8 է, Եվրոպայում այդ ցուցանիշը 6,9 է: Այս մասին հայտնեց առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:


Կարինե Սարիբեկյանը նշեց, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստանում գրանցվել է մանկական մահացության 81 դեպք: «Մեր առջև դրված է խնդիր` մինչև 2015 թվականի ավարտը մայրական մահացության ցուցանիշը հասցնել 13-ից ներքև, մանկական մահացության ցուցանիշը՝ մինչև հինգ տարեկան երեխաների դեպքում հասցնել 10-ի, հինգ տարեկանից ցածր՝ 8 պրոմիլի»,- իր խոսքում նշեց վարչության պետը:

 

 

Շարունակությունը` այստեղ: