Ոչ ոք ո՛չ Գարիկին, ո՛չ Էմմիին, ո՛չ Եգոր Գլումովին թույլ չի տվել վատ դրության մեջ դնել «X Factor»-ի որևէ մասնակցի, իրավունք չի տվել կոպիտ արտահայտվելու, ցինիկավարի, մարդու հուզմունքից օգտվելով, «ցինկեր կամ բոցեր անելու կամ վրան կայֆեր վառելու», կամ կոպիտ, անտաշ ու անտակտ ձևով արտահայտվելու: Ամեն բան ունի չափ ու սահման: Ու մարդկային ու հասարակական համբերությունը ևս: Անշուշտ, Գարիկի ու մյուսների կայֆերն ու բոցերը գուցե տեղին լինեին երգիծանքի կամ հումորի ժանրում, պալատական էլ չասեմ՝ ում պարտականությունները կատարելիս, սակայն մարդու հանդեպ նման վերաբերմունքն առաջին հերթին իրավախախտում է:

 

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը, որը բացարձակ արժեք է հռչակում անձի արժանապատվությունը և արգելում որևէ կերպ այն ստորացնել: Իսկ այս դեպքում որոշակի հուզական վիճակում գտնվող մարդու վիճակի շահագործմամբ անձի արժանապատվության ստորացում է առնվազն ու, կարծում եմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այստեղ անելիք ունի` ինչպես ժյուրիին, այնպես էլ «ՇԱՆԹ թիվի»-ի ղեկավարությանը կարգի հրավիրելու համար: Եթե տեղը գա կայֆ վառելու, ապա հաստատ շատ ավելի կարելի կայֆ վառել և՛ Գարիկի վրա, և՛ Էմմիի, և՛ Գլումովի, և՛ Անդրեի: Եթե մարդն իրոք չունի ձայն, ուրեմն բարի եղեք, մի բերեք հասցրեք բեմ, ապա բեմում ձեր արևին ձեզ լուրջ մասնագետի տեղ դրած՝ սարքեք կայֆի տոնածառ ու ճանապարհեք: Սա մարդկային արարք չէ: Արդեն քանիերորդ անգամն է հասարակությունը ականատես է լինում համաշխարհային այս նախագծի հայկական տարբերակի սխալներին. հասկացանք մեկ, երկու, երեք, բայց պարտադի՞ր է, որ նախագծի գլխամասին բողոք գնա հանրագրի տեսքով, որ նոր խելքի գաք, կամ դիմել արդեն հանրագրով վարչական մարմիններին: Ավելի զայրանալու առիթ է այստեղ «Շանթ» ՀԸ կեցվածքն է: Մարդու արժանապատվության գնով դիտողունակություն ապահովելը, կարծում եմ՝ ռեալ հանցակազմ է իր մեջ պարունակում: 

Ուստի` ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ «X Factor» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ «ՇԱՆԹ» ՀԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ԱՆՁԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՍՏՈՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ:

Գրառումը` Նարեկ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից