Օրերս համացանցում է հայտնվել հանցագործ Ջերեմի Միքսի լուսանկարը, որը տեղադրվել է Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքի ոստիկանության կողմից: Լուսանկարը ավելի քան 50000 լայք է հավաքել: Հիշեցնենք, որ Ջերեմին ձերբակալվել էր զենք պահելու համար: Չնայած նրա հետ ևս երեք հոգու էին ձերբակալել, բայց նրանք այդքան էլ ուշադրության կենտրոնում չհայտնվեցին, որքան Ջերեմին: