Քասփեր Սմարթից բաժանվելուց հետո Ջենիֆեր Լոպեսն իրեն ամբողջովին աշխատանքին է նվիրել: Երեկ 44-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Նյու Յորքի Կենտրոնական այգում: Այգում մի քանի րոպեում հոծ բազմություն էր հավաքվել: Երգչուհին ներկայացրել է "Booty", "First Love" և "On the Floor" երգերը, որոնք ընդգրկված են իր նոր ձայնասկավառակում: Ջենիֆերը բեմում էր հայտնվել կարճ փայլուն զգեստով: