Երաժշտագիտական գրադարանում հունիսի 20-ին բացվել է ցուցահանդես` նվիրված կանադահայ կոմպոզիտոր, խմբավար, գրող, հասարակական գործիչ Հակոբ Մանուկյանի ծննդյան 85-ամյակին: Ցուցադրվել են Հակոբ Մանուկյանի կյանքի և ստեղծագործական գործունեությանը նվիրված նյութեր, նրա տպագիր և անտիպ ստեղծագործությունները, լուսանկարներ և այլն:

 

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են կոմպոզիտորի հարազատները, գրադարանի ընթերցողներ: