«Miss Azerbaijan- 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Ջավիդան Գուրբանովան հանցագործ է դուրս եկել: Այս մասին հայտնում է AzVizion.az լրատվական կայքը:
Կայքին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ամենագեղեցիկ աղջիկը ավելի վաղ ենթարկված է եղել խուլիգանության համար մեղադրանքով քրեական պատասխանատվության: Նա անգամ դատապարտված է եղել 4 տարի ժամկետով ազատազրկման, որոնցից երկու տարին արդեն անցել են: Դատարանի որոշման համաձայն` նրան արգելված է երկրից դուրս գալ:
Ուշագրավ է, որ «Miss Azerbaijan -2014» մրցույթի կազմակերպիչները տեղյակ «չեն եղել» դափնեկրի քրեական անցյալի մասին: Աղջիկը պետք է Ադրբեջանը ներկայացներ «Աշխարհի գեղեցկուհի - 2014» գեղեցկության մրցույթում, սակայն չի կարող լքել երկրի սահմանները: