Աշխարհում լայն տարածում ստացած Facebook սոցիալական ցանցն անհասանելի Է դարձել օգտատերերի համար:

 

«Ներեցեք, ինչ-որ բան այնպես չի եղել: Մենք աշխատում ենք այդ խնդրի վրա, որպեսզի հնարավորինս արագ շտկենք ստեղծված իրադրությունը»,-գրված է այն էջում, որը տեսնում են օգտարերերը:

 

Facebook ընկերությունը փետրվարին նշել է իր գործարկման տասնամյակը: Այդ ընթացքում նրան հաջողվել է հասնել աշխարհի խոշորագույն սոցիալական առցանց ռեսուրսի կարգավիճակին՝ ամսական 1 միլիարդի հասնող օգտարերերի լսարանով: