Aroxj.am-ը գրում է.

 

Առողջ ու բնական սննդի, բնական հակաօքսիդանտների և սննդի այլ օգտակար բաղադրիչների մասին կարող ենք լսել ամեն քայլափոխին: Բայց արդյոք հնարավոր է ժամանակակից կյանքի ռիթմին զուգահեռ հետևել առողջ սնվելու կանոններին: Մեզանից շատերին դա կարող է անիրականանալի թվալ: Իրականում կարող եք փոխել ձեր կյանքը հենց այսօրվանից`լինել ավելի առողջ: Իսկ թե ինչպես` ներկայացնում է Aroxj.am-ը:


Ավելի շատ ջուր խմեք


Երբևէ մտածել եք, թե որքան ջուր եք խմում օրվա ընթացքում: Խոսքը ոչ թե սուրճի, հյութի և լիմոնադների մասին է, այլ հենց ջրի: Լավ կլինի, որ գոնե ջրի չափաբաժինը 1-1.5 լիտրից պակաս չլինի: Ամեն ագամ նշեք, թե օրվա ընթացքում որքան ջուր խմեցիք: Դա օգնում է նախ չմոռանալ ջուր խմելու մասին և հետո ավելացնել դրա չափաբաժինը:


Ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործեք


Հատկապես հիմա, երբ միրգն ու բանջարեղենն ավելի շատ է, արժե դրանք դարձնել օրվա սննդակարգի հիմնական բաղադրիչը: Օգտագործեք դրանք ձեր սննդակարգում ջուր խմելու օրինակով՝ նշելով, թե որքան հաճախ եք դրանք ուտում օրվա ընթացքում և ինչ չափաբաժնով: Հենց մրգերիև բանջարեղենի շնորհիվ է մեր օրգանիզմը ստանում իրեն այդքան անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները:

 

Շարունակությունը` այստեղ: