Life.panorama.am-ը գրում է.
Հաքերները ամենահետաքրքիր սոցիալական խումբն են, որոնք ունեն իրենց հիերարխիան: Կան այնպիսի հաքերներ, որոնք պատասխանատու են երկրներում տեղեկատվական և ֆինանսական կուրստներ ապահովող վտանգավոր վիրուսների տարածման համար, և կան այնպիսի հաքերներ, որոնք այդ ամենի համար իրենց ազատազրկման հաշվին կրում են պատասխանատվություն, ուրիշի հանցագործության համար:
Ստորև ներկայացնում ենք 5 ամենահայտնի հաքերներին.
Ջոնաթան Ջեյմսը Conrade կեղծանվան տակ 1999թ.-ին 15 տարեկան հասակում կոտրել է BellSouth-ը և Miami-Dade դպրոցի ցանցը, որց հետո ավելի է խորացել՝ հասնելով մինչև ՆԱՍԱ և ԱՄՆ ՊՆ հասցնելով 1.7 միլիոնի վնաս: 2008թ.-ին նա ինքնասպան է եղել՝ հայտարարելով որ իրեն առաջադրված կեղծ մեղադրանքների համար չի պատրաստվում կանգնել դատարանի առաջ, քանի որ այդ մեղադրանքները նավաստացուցիչ էին ու հորինված:
Ռոբերտ Տեպպեն Մորրիսը UNIX-ի համահեղինակ Ռոբերտ Մորրիսի որդին է: Նա հայտնի է նրանով, որ ստեղծել է առաջին համակարգչային ճիճուն, որի հետևանքով մեղադրվել է համակարգչի չարաշահման և մեքենայության կատարաման մեջ: Սկզբնական շրջանում երբ նա ստեղծում էր այդ համակարգչային ճիճուն, այն նախատեսված էր ինտերնետի հզորությունը չափելու համար, սակայն ծրագրային որոշակի անհամապատասխանությունների պատճառով շատ ընկերությունների հասցվեց հարյուր հազարավոր դոլորի վնաս, ինչի համար նա դատապարտվել է: Իսկ այժմ նա դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:
Հերի Մակ Քինյոնը, որն ավելի հայտնի է որպես «Սոլո» 2001-2002թթ. կոտրել է ՆԱՍԱ-ի և Պենտագոնի 97 համակարգիչ, ջնջելով նրանց միջից կարևոր տեղեկություններ՝ համակարգում առաջացնելով իրարանցում: Այս ամենի վնասի չափը հասնում է 700 000 դոլարի: Բացի դրանից Հերին մեղադրվում է նաև Վաշինգտոնում բոլոր համակարգերի 24-ժամյա արգելափակման համար: Նա այդ ամենն արել է գտնվելով Մեծ Բրիտանիայում:
Շարունակությունը` այստեղ: