Կենդանիների՝ բնաջնջման սպառնալիքի տակ գտնվող տեսակների վաճառքը վերահսկող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե փղոսկրի վաճառքի նպատակով որսագողության մասշտաբները մնան ներկայիս մակարդակում, ապա աֆրիկական փղերը կարող են անհետանալ երկրի երեսից:

 

CITES-ի (Վայրի կենդանական և բուսական աշխարհի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի կոնվենցիա) զեկույցում ասված է, որ ամեն տարի որսագողերի ձեռքով 20 հազար փիղ է սպանվում, ինչն ավելի շատ է, քան դրանց բնակույթի թվաքանակի աճը:

 

Փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ Աֆրիկայում կալանված փղոսկրի խմբաքանակների թիվը բացահայտորեն աճում է: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա ցույց Է տալիս փղոսկրի ապօրինի առեւտրում ներքաշված են կազմակերպված հանցավոր խմբավորումները:

 

1989 թվականին սահմանվել Է փղոսկրի միջազգային առեւտրի արգելք՝ պաշտպանելու Աֆրիկայում փղերի բնաջնջվող բնակույթը: Կենդանիների ժանիքներն օգտագործվում են զարդերի արտադրության համար: