Միացյալ Նահանգների Amazon առցանց-մանրավաճառը գործարկել Է սեփական հոսքային երաժշտական ծառայությունը՝ մրցակցության մեջ մտնելով Spotify և Google համանման ծառայությունների հետ:
Ծառայությունը մատչելի է առանց գովազդի և այսպես կոչված Prime-բաժանորդների համար սահմանափակումների, որոնք տարեկան 99 դոլար են վճարում անվճար առաքման, Էլեկտրոնային գրքերի և ֆիլմերի ու հեռուստասերիալների առցանց-գրադարանից օգտվելու համար:
Amazon-ի երաժշտական հավաքածուն ունի ավելի քան մեկ միլիոն երգ, ինչն զգալիորեն ավելի քիչ է Deezer ծառայության համեմատությամբ, որը գրադարանում ունի ավելի քան 30 միլիոն ձայնագրություն:
Amazon-ի հոսքային ծառայության միջոցով օգտատերերը կարող են երգեր ներբեռնել շարժական սարքերի վրա, որպեսզի դրանք լսեն առանց Համացանցին միանալու: