Հայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկոյի ընթացքում հիացած խոսել է Հայաստանի պատմության և մշակույթի մասին։

 

«Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ: Ամբողջ երեկո նա խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքան բան գիտեր մեր երկրի մասին... անսահման տպավորիչ էր...»,- գրել է Պապյանը:

 

Հասմիկ Պապյանը հայ օպերային երգչուհի է, աշխարհահռչակ սոպրանո: Նա ապրում է Վիեննայում, Ավստրիա: Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր: