Ինչպես արդեն հայտնի է, Ջենիֆեր Լոպեսն ու Քասփեր Սմարթ բաժանվել են, բայց երգչուհուն այդքան էլ չի տխրեցրել այդ բաժանումը, դեռ ավելին` լուրեր են շրջանառվում, որ նա այժմ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում պարող Մաքսիմ Չմերկովսկիի հետ:
Նրանք անցած տարի են ծանոթացել: Երգչուհին Մաքսիմի հետ պարել է "American Music Awards 2013" մրցանակաբաշխության ժամանակ: Նրանց մտերմությունը սկսվել է հենց այդ օրվանից: Ջենիֆեր Լոպեսն ասել է, որ ինքը ատում է մենակությունը, դրա համար էլ չի բացառվում, որ երգչուհու և պարողի միջև շուտով սիրավեպ կսկսվի: