Ամառն ու ամառային արձակուրդները ամենասպասված ժամանակահատվածն են: Իհարկե, հենց այդ ժամանակ է, որ բացվում է ծովափնյա, լողավազանային ու բնության գրկում հանգստի շրջանը: Սակայն ամառն իր հետ բերում է նաև մանրէների բազմազանություն, որոնց դեմ պյքարելը պահանջում է մեծ ջանքեր: Aroxj.am-ը ներկայացնում է 4 ամառային հանգստի վայր, որտեղ մանրէները վխտում են:
Լողավազան
Լողավազն այցելությունը ամառային շոգից ազատվելու լավագույն միջոցն է: Այն նաև հիանալի մարզաձև, ավելորդ քաշից ազատվելու և մկանները ամրացնելու համար: Բայց լողավազանը, մանավանդ հանրային այցելության, լի է բազմաթիվ մանէրներով: Կարծիքը, որ քլորը մաքրում է ու չեզոքացնում է բոլոր մանրէներն ու բակտերիաները այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները նշում են, որ այն ինչ մենք սովոր ենք կոչել քլորի հոտ իրականում մեզի ու քրտինքի համադրության հոտն է:
Տաք ջուր, լոգարան կամ ջակուզի
Բոլորս էլ սիրում ենք տաք լոգանք ընդունել, ջուրը հավաքելով լոգարանում մեկ շիշ գարեջրով, իսկ շքեղության սիրահարները շամպայնով այն վայելելու համար: Տաք լոգարանը կամ ջակուզին թուլացնում են նյարդերը, մեղմացնում սթրեսն ու լարվածությունը, սակայն դա անվտանգ չէ, մանավանդ տաք եղանակին՝ ամռանը: Սակայն հենց ամռան շրջանում է, որ բոլոր մանրէները ակտիվանում են, իսկ տաք ջրում հավատացեք դրանք շատ են ու բազմազան: Հետևաբար նաև վարակներն են շատ: Դրանցից ամենատարածվածը հատկապես տաք լոգանքների դեպքում ֆոլիկուլիտ վարակն է, որը հայտնի է նաև ջակուզիի ցան անունով:
Շարունակությունը` այստեղ: