Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն մեկնել է Բրազիլիա` ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և առաջին խաղին:

 

Բազմաթիվ ֆիլմերում իր դերասանական խաղով հիացրած, բայց այդպես էլ Օսկարի չարժանացած դերասանը իր 21 ընկերների հետ ժամանել է Ռիո դե Ժանեյրո: Դի Կապրիոն կմնա զբոսանավի վրա, որը կրում է «Տոպազ» անվանումը: Դերասանը ներկա կլինի Սան Պաուլոյի «Կորինտիանս» մարզադաշտում կայանալիք բացման արարողությանը և Բրազիլիա-Խորվաթիա հանդիպմանը:

 

ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ին: Առաջին հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00-00-ին: