Երեկ Լոնդոնում կայացել է "End Sexual Violence in Conflict" խորհրդաժողովը, որի նպատակը ռազմական գործողությունների վայրերում սեքսուալ բռնությունները կանխելն է: Խորհրդաժողովին մասնակցում էին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին:
Խորհրդաժողովի բացման ժամանակ դերասանուհուն դիմավորել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը: Վերջինիս խոսքով դերասանուհու ներկայությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ իրենց նախաձեռնության համար: Ջոլին էլ իր հերթին նշել է, որ շատ ուրախ է խորհրդաժողովին ներկա գտնվելու համար: