Հարավկորեացի երգիչ Psy-ի (Պակ Չե Սան) եւ ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ի (Քալվին Քորդոզար Բրոդուս կրտսեր) համատեղ երգի՝ Hangover անվանումն ստացած տեսահոլովակը մեկ օրում YouToube-ում հավաքել է ավելի քան 20 մլն դիտում:
Առաջին անգամ տեսահոլովակը ուղիղ եթերով ցուցադրվել է հունիսի 8-ի երեկոյան Jimmy Kimmel Live շոուի ժամանակ:
Տեսահոլովակում ժամանակի մեծ մասը երգիչներն սպիրտային խմիչքներ են ըմպում տարբեր վայրերում ու իրավիճակներում, իսկ ալկոհոլի գործածումը հերթագայվում է ատամները մաքրելով, բիլիարդ խաղալով և շատրվանի տակ լողանալով:
35-ամյա Պակ Չե Սանը, որը հանդես է գալիս Psy կեղծ անվամամբ, իր հայրենիքում հայտնի Է դարձել հումորային տեսահոլովակներով և համերգային ելույթներով. Հարավային Կորեայում նրա դեբյուտը կայացել Է 2001 թվականին:
Psy-ի Gangnam Style երգի տեսահոլովակը, որը թողարկվել է գրեթե երկու տարի առաջ, շշմեցուցիչ հաջողություն է ունեցել Համացանցում: Այն ժամանակ մեկ օրում տեսահոլովակը դիտել էին ավելի քան 13 մլն անգամ, իսկ բոլորովին վերջերս այն YouTube-ում Psy-ի պաշտոնական կայքում գերազանցել Է երկու միլիարդ դիտումի նշագիծը: Սա առաջին դեպքն Է դարձել տեսահոսթինգի ողջ պատմության ընթացքում, երբ տեսահոլովակն նման ռեկորդային թվով «քլիքներ» է հավաքել: