Հիլարի Քլինթոնի Hard Choices («Դժվարին այլընտրանքներ») նոր հուշագրությունները ԱՄՆ-ի գրախանութների վաճառասեղաններին կհայտնվեն հունիսի 10-ին, սպասվում է, որ շուրջ 600 Էջանոց գրքի համար, որը պատմում է Քլինթոնի կյանքում եւ քաղաքականության մեջ բարդ որոշումների մասին, ապահովված է ընթերցողի հետաքրքրությունը:
Երկրի նախկին առաջին տիկինը, որը չորս տարի (2009 – 2013 թվականներ) նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, իր գրքում պատմում Է այն բարդ որոշումների և ոչ դյուրին ընտրությունների մասին, որոնք նա ստիպված է եղել կատարել բարձր պաշտոնում:
Վերլուծաբանները եւ լրագրողները, որոնց հաջողվել է ծանոթանալ հրատարակությանը նախքան պաշտոնական լույսընծայումը, նախազգուշացնում են, որ հարկ չկա ակնկալել սենսացիաներ գտնելու այնտեղ եւ այն բնորոշում են որպես բարձրաստիճան դիվանագետի զուսպ, սովորական և քաղաքականապես հավասարակշռված «անկեղծություն», դիվանագետ, որից ոչ անհիմն կերպով սպասում են մասնակցություն հաջորդ նախագահական մրցարշավին:
Այսօր Քլինթոնին, ըստ ABC հեռուստաալիքի և Washington Post թերթի կողմից կատարված հարցման տվյալների՝ վստահում է ամերիկացիների շուրջ 69 տոկոսը, 59 տոկոսը համոզված Է, որ նա կարող Է նոր գաղափարներ առաջարկել ապագա Ամերիկայի վերաբերյալ: