Բրիտանական "Beatles" խմբի նախկին մասնակից սըր Փոլ Մաքքարթնին հարկադրված է եղել ԱՄՆ-ում մի քանի համերգ չեղյալ հայտարարել հիվանդության պատճառով:

 

«Ես շատ ցավում եմ, բայց կարող եմ ձեզ հետ Ամերիկայում «տժժացնել» սոսկ մի քանի շաբաթ հետո: Ես ինձ հիանալի եմ զգում, բայց բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին ևս որոշ ժամանակ հանգստանալ»,- ասված Է երաժշտի՝ երկրպագուներին հղած ուղերձում, որը տարածվել է հունիսի 9-ին:

 

Չեղյալ են հայտարարվում, մասնավորապես, համերգները Դալասում (Տեխասի նահանգ), Նոր Օռլեանում (Լուիզիանայի նահանգ), Ատլանտայում (Ջորջիայի նահանգ), Ջեքսոնվիլում (Ֆլորիդայի նահանգ), Նեշվիլում (Թենեսիի նահանգ) և Լուիսվիլում (Քենտուկիի նահանգ), որոնք պլանավորված էին հունիսի 14 – 26-ը: Շրջագայության կազմակերպիչների խոսքով՝ ելույթները կհետաձգվեն և տեղի կունենան հոկտեմբերին:

 

Մայիսին 71-ամյա Մաքքարթնիի մոտ Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ հայտնաբերվել էր վիրուսային հիվանդություն, ինչի պատճառով նա ստիպած էր որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում և այդ երկրում չեղյալ հայտարարել բոլոր չորս համերգները, ինչպես նաև միակ ելույթը Հարավային Կորեայի մայրաքաղաքում: