Չինաստանի Չանգաշ քաղաքում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել` հղի կանանց մասնակցությամբ: Հղի 505 կին մասնակցել է յոգային նվիրված ֆլեշմոբի և բաց երկնքի տակ 37 րոպե 28 վայրկյան կատարել յոգայի տարբեր վարժություններ:
Որպեսզի ֆլեշմոբը գրանցվեր Գինեսի ռեկորդների գրքում, կանայք պետք է վարժություն կատարեին ոչ պակաս քան 30 րոպե: Չինուհիների խիզախությունը զարմացրել է թե` կազմակերպիչներին, թե նրանց` ֆլեշմոբին հետևող հարազատներին:
Կանայք ունեցել են 12 շաբաթական հղիություն և մինչև ֆլեշմոբի անցկացումը ներկայացրել են համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ նրանք առողջական խնդիր չեն ունենա ֆլեշմոբի մասնակցելիս: Նմանատաիպ ռեկորդ գրանցվել էր նաև 2013թ., Չինաստանի Շենչժեն քաղաքում: Այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել է 423 կին: