Պրիմադոննա Ալլա Պուգաչովան, նրա ամուսինը` Մաքսիմ Գալկինը և նրանց երեխաներն ապրում են Իսրայելի պարսպապատ ճոխ պալատներից մեկում: Ինչպես հերթական զբոսաշրջիկ` Պուգաչովան քայլում է տեղի ռեստորաններով և խանութներով:
Ընտանիքը տեղավորվել է մասնավոր առանձնատուն՝ լողավազանով, սեփական այգիով, պատշգամբներով, 14 ննջասենյակով, ավտոտնակով, որի համար ամսական վճարում է 15 հազար եվրո։ Պուգաչովային հասցրել է արդեն այցելել է Ֆիլիպ Կիրկորովը, մտերիմ ընկերուհի Իրինա Ռեդելը և Կրիստինա Օրբակայտեն` իր ընտանիքի հետ:
Սակայն, ըստ բժիշկների` Պուգաչովան Իսրայելում չի հանգստանում, այլ բուժում է հիվանդ սիրտը՝ պայքարելով նաև շաքարախտի և հիպերտոնիայի դեմ: