Աշխարհում առաջին համակարգչային ծրագիրն անցել է Թյուրինգի թեստը, որը թույլ Է տալիս արհեստական ինտելեկտը համարել մարդկային ինտելեկտից չտարբերվող:
Ռուսաստանցի մշակողների խմբի գրած ծրագիրը զրուցակիցներին համոզել Է, որ ինքը 13-ամյա ուկրաինացի տղա «Յուջին Գուստմանն» Է: Ծրագրին հաջողվել Է մոլորության մեջ գցել զրուցակիցների 33 տոկոսին:
1950 թվականին անգլիացի գիտնական Ալան Թյուրինգը թեստ Է կազմել արհեստական ինտելեկտի համար, որը թույլ Է տալիս գնահատել դրա մակարդակը մարդկայինի համեմատությամբ:
Այդ թեստի ընթացքում համակարգչային ծրագիրը պետք Է հինգ րոպեի ընթացքում շփվի մի խումբ մարդկանց հետ: Եթե այն կարողանա մարդկանց ավելի քան 30 տոկոսին համոզել, որ ինքը մարդ Է, դրա ինտելեկտը կարելի Է համարել մարդկայինին հավասարազոր: