Ալեքսանդր Կոտի «Փորձություն» համր ֆիլմն ստացել Է ռուսական «Կինոտավր» 25-րդ բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակը, որի փակման արարողությունը տեղի Է ունեցել հունիսի 8-ի երեկոյան Սոչի քաղաքի ձմեռային թատրոնում:
Կոտի խոսքով՝ ինքը եղազում էր ֆիլմ նկարահանել առանց խոսքի: «Համր ֆիլմերը միշտ եղել են իմ ներքին երջանկությունը»,- հավելել է ռեժիսորը: «Փորձությունն» ստացել է ևս մեկ մրցանակ «Լավագույն օպերատորական աշխատանքի համար» անվանակարգում (օպերատոր՝ Լեւան Կապանաձե) և′ կինոգետների և′ կինոքննադատների գիլդիայի մրցանակը:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը բաժին է հասել Աննա Մելիքյանին՝ «Աստղը» ֆիլմի համար: «Աստղը» ֆիլմում գլխավոր դերակատաուհիներից մեկը՝ Սևերիա Յանուշաուսկայտեն ստացել է «Կնոջ լավագույն դերի համար» մրցանակը: Լավագույն դերասան է ճանաչվել Ալեքսեյ Ֆիլիմոնովը (Օկսանա Բիչկովայի «Եվս մեկ տարի» ֆիլմում):
Ռուսաստանյան «Կինոտավր» բաց կինոփառատոնը Սոչիում անցկացվել Է հունիսի 1-ից մինչեւ 8-ը:
Աննա Մելիքյան