Պապարացցիները հունիսի 6-ին Լոս Անջելեսի օդանավակայանում լուսանկարել են Անջելինա Ջոլիին, Բրեդ Փիթին և իրենց երեխաներին` 12-ամյա Մեդոքսին և 9-ամյա Զահարային: Հիշեցնենք, որ աստղային զույգի տղան արդեն ընկերուհի ունի:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում` «Մալեֆիսենտա» ֆիլմի գլխավոր հերոսուհին ասել է, որ իր երեխաները շատ տաղանդավոր են: Նրա աղջիկը` Վիվիենը, շատ լավ նկարում է, ինչպես նաև դերասանական տաղանդով է օժտված: Հիշեցնենք, որ «Մալեֆիսենտա» ֆիլմում 5-ամյա Վիվիենն էր մարմնավորել Ավրորայի դերը: