Ֆիլմասերները հետաքրքիր նոր կինոնկար դիտելու հնարավորությունը ձեռքից երբեք բաց չեն թողնում: Դե իսկ հանգստյան օրերն ավելի նպատակահարմար են կինոդիտում կազմակերպելու համար:) ESem.am-ը քեզ համար հետաքրքիր ֆիլմերի առաջարկներ է ստացել դերասանուհի Անաիս Սարդարյանից, ով շատ հաճախ է ֆիլմեր դիտում:


«Հենց ազատ ժամանակ եմ գտնում, անպայման ֆիլմ եմ դիտում: Փորձում եմ օրը գոնե 1 ֆիլմ դիտել»,- ասաց դերասանուհին, ով  տարբեր ժանրերի ֆիլմեր է սիրում:

 

 

Անաիսը հայտնեց, որ որպես դերասանուհի՝ մեծ ուշադրություն է դարձնում  դերասանական խաղին: «Երբ տեսնում եմ հայտնի դեմքերի, առավել ևս այնպիսի դերասանների, որոնց սիրում եմ, նայում եմ՝ անկախ նրանից ֆիլմը լա՞վն է, թե՞ ոչ, արձագանքները լա՞վ են, թե՞ վատ»,- նշեց նա:

 

Դերասանուհին ոգևորությամբ ասաց, որ ընկերները ֆիլմասեր են և հաճախ են միմյանց պատմում դիտած ֆիլմից ստացած տպավորությունների մասին:  «Երբ ընկերներս ասում են, որ ինչ-որ ֆիլմ սցենարական առումով շատ ուժեղ է, անպայման դիտում եմ, իսկ երբ համացանցում եմ ինչ-որ բան փնտրում, գտնում, ուշադրություն եմ  դարձնում դերասանաներին»:

 

Ահա և Անաիսի առանձնացրած ֆիլմերի հնգյակը:)

«Starперцы» (Last Vegas)

«Лучшее предложение»

«Олдбой»

«Август»

«Жасмин»

Դե ինչ, մաղթում ենք հաճելի կինոդիտում:)


Խորհուրդներին կհետևի Ամալյա Հովհաննիսյանը