Aroxj.am-ը գրում է.
Գիտնականները պնդում են, որ իրենք ստացել են մի միջոց, որով հնարավոր է ոչ միայն խուսափել ծերացումից, այլ նաև երիտասարդանալ: Արդյունքի հաջողվել է հասնել միայն մկների վրա կատարված փորձերի արդյումքում: Լաբորատորիայում գիտնականները փորձարկում են արել բավականին ծեր համարվող՝ երկամյա մկների վրա: Երկամյա մկների օրգանիզմը, վարքը և ինքնազգացողությունը, ըստ գիտնականների հավասարվել է 6 ամսեկան մկների վիճակին՝ բարձրացել է օրգանիզմի տոնուսը, բարելավել է սրտամկանի աշխատանքն ու արյան շրջանառությունը: Գիտնականները սա բացատրում են նիկոտինամիդ-ադենին-դինուկլեոտիդ բարդ անվանումով նյութով, որը պատասխանատու է բջջում էներգիայի բաշխման համար: Այս նյութը կա նաև մարդու օրգանիզմում, սակայն դրա քանակը ու խտությունը ժամանակի ընթացքում նվազում է, ինչի արդյումքում էլ, ըստ գիտնականների, մեր օրգանիզմը ծերանում է:
Շարունակությունը՝ այստեղ: