Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն զբաղվելու է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ, որում գլխավոր դերը խաղալու է Լուպիտա Նիոնգոն: Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter հանդեսը, ժապավենը նկարահանելու են կին գրող Չիմանանդա Նգոզա Ադիչիի «Ամերիկուհին» վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում Է երկու երիտասարդ նիգերացիների սիրո մասին:

 

2013 թվականին Փիթի Plan B ընկերությունը զբաղվում Էր ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարին» ժապավենի շուկայավարմամբ, որն արժանացել Է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի երեք հեղինակավոր պարգեւների: Նիոնգոն, որի դեբյուտը կայացել է Մաքքուինի ժապավենում, արձանիկն ստացել Է «Կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում:

 

Հունիսի 2-ին Walt Disney կինոընկերությունը հաստատել Է Լուպիտա Նիոնգոյի դերը ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ» ֆիլմում