Aroxj.am-ը գրում է.

 

«Հաճելի ու տհաճ ամառը. հանգիստ, սեռավարակներ, մաշկային և աչքերի հետ կապված խնդիրներ»: Այս խորագիրը կհետաքրքրի գրեթե բոլորին: Ամառն արդեն իր իրավունքների մեջ է և մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ կերպ փորձում է պլանավորել իր հանգիստը:


Այդ ընթացում առողջական խնդիրներից խուսափելու համար պետք է լինել շատ ուշադիր: Հանգստի տեսակները ու դրանցից առաջացած հետևանքները պետք է կարողանալ տարանջատել: Այս մասին հայտնեց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը. « Ծովափնյա հանգստի դեպքում կարող են առաջ գալ արևայրուքի հետ կապված խնդիրներ, իսկ լեռնագնացության դեպքում կարող է լինել տրավմատիզմ, միջատների, սողունների խայթոցներից առաջացած խնդիրներ: Ծովափնյա հանգստի համար պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ հանգստի առաջին մի քանի երկու օրերի համար պետք է բարձր արևապաշտպան ցուցիչով քսուք օգտագործել, մնացած օրերին՝ ցածր: Խորհուրդ եմ տալիս հանգստի մեկնելուց առաջ ծանոթանալ նաև հանգստի գոտու կլիմային»:


Մասնագետը հատկապես կարևորեց սեռավարակներից խուսափելու խնդիրը, քանի որ ցանկացած ծովափնյա հանգիստ ստեղծում է սեռավարակների փոխանցման համար «բարենպաստ» պայմաններ. «Սեռավարակների դեպքում կանխարգելելն ավելի կաևոր է, քան հետևանքները բուժելը, իսկ կանխարգելման լավագույն տարբերակը պահպանակների օգտագործումն է: Անպաշտպան հարաբերությունից հետո պետք է դիմել սեռավարակաբանի, որպեսզի սեռավարակը հայտնաբերվի և արագ բուժվի: Կարևոր է հեռու մնալ պատահական սեռական հարաբերություններ ունենալուց, քանի որ սեռավարակների դեպքում վարակի գաղտնի շրջանը տարբեր է լինում և կան վիրուսային ծագման սեռավարակներ, որոնց գաղտնի շրջանը կարող է տևել մինչև անգամ տարիներ»,- նշեց Կարեն վարդանյանը:


Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը ևս մի քանի խորհուրդ տվեց`

 

Շարունակությունը` այստեղ: