Ճապոնիայի Softbank ֆիրման ստեղծել է ռոբոտ, որը կարող է գնահատել մարդկային հույզերը, հաղորդում է BBC-ն:
Մշակողների խոսքով՝ Pepper («Պղպեղ») ռոբոտն օգտագործում է այսպես կոչված հուզական շարժիչը և արհեստական ինտելեկտի համակարգը, ինչը նրան թույլ է տալիս վերլուծել ժեստերը, ձայնային ազդանշանները և նույնիսկ մարդու դեմքի արտահայտությունը:
Ինչպես պատմել են արտադրողները, մարդիկ կարող են անդրոիդի հետ շփվել ճիշտ այնպես, ինչպես նրանք շփվում են ընկերների և հարազատների հետ, ըստ որում ռոբոտը կարող է կատարել զանազան առաջադրանքներ:
«Երբեմն նվազ դյուրազգաց մարդկանց մասին ասում են, թե նրանք սիրտ չունեն, թե նրանք նման են ռոբոտի,- պատմել է Softbank-ի գործադիր տնօրեն Մասաեսի Սոնը:- Իսկ մենք մարդկության պատմության մեջ առաջին անգամ ռոբոտին օժտել ենք թե՛ սրտով և թե՛ հույզերով»:
Ճապոնիան ռոբոտների՝ աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկն է: Արագ ծերացող բնակչությամբ և նվազող ծնելիությամբ այդ շուկան կարող է էլ ավելի աճել: «Խելացի ռոբոտները» ոչ միայն կարող են փոխհատուցել աշխատուժի պակասը և աշխատավարձի աճող ծախսերը, այլև տարեց հարազատների խնմաքի այլընտրական սոցալական աշխատողներ են: