Սիցիլիացի քույր Քրիստինա Սկուչիան առաջին տեղն է զբաղեցրել երգող տաղանդների «Իտալիայի ձայնը» մրցույթում: Միանձնուհին բեմ է դուրս եկել խաչով զարդարված ավանդական հանդերձով և Աստծուն շնորհակալություն է հայտնել հաղթանակի համար, տեղեկացնում է BBC-ն:
25-ամյա Սկուչիայի խոսքով՝ ինքը մրցույթի է եկել՝ կատարելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ցանկությունը՝ եկեղեցին մերձեցնելու ժողովրդի հետ:
Ալիսիա Կիսի No One երգը հնչեղաձայն միանձնուհու կատարմամբ հավաքել է ավելի քան 50 միլիոն դիտում YouTube տեսահոսթինգում: Քույր Քրիստինան վոկալիստների մրցույթում իր ուժերը փորձելու էր եկել մարտ ամսին:
Ըստ մրցույթի պայմանների՝ ժյուրին հավակնորդներին ունկնդրել է՝ թիկունքով նստելով նրանց կողմը: Աղջկա կատարմամբ արդեն առաջին իսկ քառյակից հետո դատավորները հիացել են և սեղմել հավանություն ազդանշանող կոճակները: