Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային գրքերի վաճառքն արդեն 2018 թվականին կգերազանցի տպագիր գրքերի վաճառքը: Դա հետևում է Pricewaterhouse Coopers-ի զեկույցից:
PwC-ի կանխատեսման համաձայն՝ էլեկտրոնային գրքերի սպառողական շուկան, ինչը բացառում է նեղ մասնագիտական գրքերն ու դասագրքերը, 4 տարում 380 միլիոն ֆունտ ստեռլինգից կաճի մինչև 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Ըստ որում թղթե գրքերի վաճառքները կկրճատվեն ավելի քան մեկ երրորդով: Բացի դրանից, մինչև 2018 թվականը բրիտանացիների արդեն ավելի քան 50 տոկոսը կլինի Ipad-ի, Kindle-ի կամ համանման սարքերի տեր