Նյու Յորքի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացուն եռամսյա բանտային կալանքի է դատապարտել Մոնղոլիայից Միացյալ Նահանգներ դինոզավրերի կմախքների մաքսանենգ տեղափոխման համար, տեղեկացնում է BBC-ին:

 

Մասնավորապես, Էրիկ Փրոքոփին անօրինականորեն ԱՄՆ է բերել տիրանոզավրի ոսկորներ, որն ապրել է շուրջ 70 մլն տարի առաջ, և դրանք վաճառել 1 միլիոն դոլարից ավելի գնով:

 

Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Դատախազները նույնիսկ գովել են Էրիկին հետաքննության հետ համագործակցելու համար, նշելով, որ նա օգնել է բացահայտելու գողացված բրածոների և ազգային գանձերի միջազգային սև շուկան:

 

Նախնադարյան մողեսների կմախքները վերադարձվել են Մոնղոլիա, որտեղ դրանք պետք է ցուցադրվեն նոր թանգարանում: