Apple սարքերի նոր օգտատերերի թիվն անցյալ տարվա ընթացքում ավելացել է 130 միլիոնով: Այդ մասին Սան Ֆրանցիսկոյում WWDC (Worldwide Developers Conferenc) 25-րդ ամենամյա խորհրդաժողովի բացմանը հայտնել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:
Նրա խոսքով՝ 2013 թվականին վաճառվել է Apple-ի 800 միլիոն շարժական սարք, այդ թվում՝ 500 միլիոնից ավելի iPhone սմարթֆոն: «Վերջին տարվա ընթացքում 130 միլիոն մարդ առաջին անգամ գնել է Apple-ի սարք»,-ասել է Քուկը:
Պատմելով Apple-ի ձեռքբերումների մասին՝ Քուկը նշել է, որ iPhone-ի օգտատերերի 89 տոկոսն այժմ օգտագործում է iOS 7 գործառնական համակարգի վերջին տարբերակը:
Նա նաև հայտնել է, որ այժմ ընկերությունների 98 տոկոսը, որոնք ներկայացված են Fortune 500 ցուցակում, օգտագործում են Apple-ի արտադրանքը:
Ինչպես եւ սպասվում էր, ամենամյա խորհրդաժողովում Apple-ի ղեկավարությունը ներկայացրել է iOS 8 եւ OS X Yosemite նորագույն գործառնական համակարգերը, որոնք օգտատերերին հասանելի կլինեն միայն աշնանը:
WWDC ամենամյա համաժողովը կարևորագույններից մեկն է համարվում է Appie-ի հրապարակային միջոցառումներից: Խորհրդաժողովը, որին մասնակցում Է 69 երկրների շուրջ 6 հազար ներկայացուցիչ, ավարտվելու է հունիսի 6-ին: