Ladynews.am-ը գրում է.

 

Մնալ գեղեցիկ և ցանկալի, լինել առողջ և երկարացնել երիտասարդ մնալու ժամկետները ցանկացած կնոջ երազանքն է:

 

Սակայն ժամանակի հետ մեզ հյուր են գալիս անկոչ հյուրերը` կնճիռները, անառողջ մազերը, շրթունքների վրայի ճաքերը, ավելորդ քաշը, դյուրաբեկ եղունգները և այլ «կյանքի նվերներ», որոնք մեր օրգանիզմում փոփոխությունների շրջանի սկիզբն են ազդարարում: Որպեսզի դա տեղի չունենա` պետք է օգտագործել օրգանիզմի համար օգտակար մթերք: Բնականաբար դրանք չեն վերացնի Ձեր բոլոր կնճիռները, սակայն հաստատապես կկանխեն նորերի հայտնվելը:

 

Եվ այսպես` ներկայացնում ենք 8 լավագույն մթերք, որոնք կնպաստեն Ձեր գեղեցկության ու առողջության պահպանմանը:

 

Մաքուր մաշկ

 

Գիտնականների կարծիքով` դդումի կորիզները լավագույն միջոց են պզուկների կանխարգելման համար: Դդումի կորիզները պարունակուն են ցինկ, որը հայտնի է ցանի և պզուկների բուժման մեջ իր դրական հետևանքներով: Մասնագետների հետազոտությունների արդյունքներով` հենց ցինկի պակասն է հանգեցնում պզուկների առաջացմանը: Օրական 1-2 ճաշի գդալ դդումի մաքրած կորիզների օգտագործումը բավարար է բզուկների առաջացումը կանխարգելելու և բուժելու համար:

 

Թարմ դեմք

 

Գիտնականների մեկ այլ պնդմամբ` սննդակարգում հազարանի ընդգրկումը մաշկին կհաղորդի առողջ և լուսաշող տեսք: Հազարանի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են բորբոքումները և երկաթ` որը մաշկին հաղորդում է առողջ տեսք: Հազարանի պարբերական օգտագործումը նվազեցնում է ԴՆԹ-ի վնասման ռիսկը:

 

Շարունակությունը` այստեղ: