Հարավկորեացի երգիչ  PSY-ի "Gangnam Style" տեսահոլովակը շարունակում է  լինել ռեկորդային:


Այդ տեսահոլովակը "YouTube"-ում արդեն  2 միլիարդ դիտում ունի:


Վիդեոհոսթինգի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ  տեսահոլովակի  դիտումների  քանակը ռեկորդ է սահմանում:


Այսպիսի հաջողություն ունեցել է միայն Ջասթին Բիբերի "Baby" տեսահոլովակը՝ 1 միլիարդ դիտումով:


2013 թվականին "PSY"- ը դարձավ առաջին կորեացին, ով արժանացավ "Billboard Music Awards" մրցանակին: