ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տոն պարգևեց բազմաթիվ փոքրիկների: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մի քանի օր հանդես է գալիս բացառիկ «Քարթուն նոն-ստոպ» (Cartoon Non-Stop) համերգային ծրագրով, որի ընթացքում հնչում են ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի սաունդթրեքները: Մայիսի 31-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց ևս մեկ լրացուցիչ համերգ` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հատուկ բարեգործական համերգին ներկա էին միայն և միայն երեխաներ:


«Քարթուն նոն-ստոպ» խորագրով համերգների ընթացքում հնչեցին հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները և մեծ էկրանի վրա ցուցադրվեցին հատվածներ այդ մուլտֆիլմերից: Երեխաներն այդ կերպ տեղափոխվեցին հեքիաթների աշխարհ:

 

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ վաղուց էին մտածում նման նախագծի մասին: «Մի փոքր էլ ուշացել ենք, բայց կփորձենք ուղղել մեր սխալը և տոնը դարձնել ավանդույթ, որպեսզի երեխաները մոտիկից ծանոթանան սիմֆոնիկ երաժշտությանը: Հրավիրված են Երևանի և տարբեր մարզերի երեխաները: Մասնակցում են փոքրիկներ Գավառից, Գյումրիից, Վանաձորից: Նրանց սպասում է մեկ այլ անակնկալ: «Օջախ» համալիրը պատրաստ է հյուրասիրել նրանց այս համերգից հետո»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռիտա Սարգսյանը:  

 

ՀՀ առաջին տիկնոջ սիրելի մուլտֆիլմերն այսօր չեն ցուցադրում: «Ես, հավանաբար, ծանոթ չլինեմ այս երաժշտությանը, որովհետև այն մուլտֆիլմերը, որ ես էի դիտում, այժմ, ցավոք, չեն ցուցադրում»,-նշեց Սարգսյանը` հավելելով, որ շատ էր սիրում  «Ոզնին մառախուղում» մուլտֆիլմը:

 

«Մենք բոլորս շատ շնորհակալ ենք ՀՀ առաջին տիկնոջը այսօրվա համերգ-տոնի համար: Մենք սիրով միանում ենք սոցիալական տարբեր ծրագրերի: Տոնի`մանուկների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվեց այս համերգը: Մենք մեծ ոգևորությամբ ենք նվագում մանուկների համար: Փորձում ենք ճիշտ ձևաչափով ներկայացնել սիմֆոնիկ երաժշտությունը: Դրական լիցքերի պակաս ունենք և կփորձենք համերգով այդ լիցքերը հաղորդել»,-նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:


Սմբատյանն ընդգծեց, որ երեխաներին ներկայացվում է լավագույն երաժշտություն` սիրված մուլտֆիլմերից: «Բոլոր մանուկները, ովքեր առաջին անգամ կլինեն դահլիճում, կզգան ոգևորությունը և տարիներ շարունակ կլինեն այդ երաժշտության ոգեղեն ոլորտում»,-նշեց Սերգեյ Սմբատյանը` հավելելով, որ երեխաների համար մեծ պատիվ է, որ նրանց համերգին մասնակցելու է հրավիրել առաջին տիկինը: «Նման նախագծերը նպաստում են, որ մենք ունենանք պայծառ ապագա»,-եզրափակեց Սմբատյանը:

 

Երևանի 124-րդ դպրոցի աշակերտուհի Սոնա Վարդանյանը համերգի ընթացքում ունկնդրեց իր սիրելի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի սաունդթրեքը: «Բոլորս հիացանք այս միջոցառմամբ: Նկատեցի, որ բոլորն ուշադրությամբ լսում էին երաժշտությունը: Շնորհակալություն եմ հայտնում Ռիտա Սարգսյանին` մեր օրը տոն դարձնելու համար»,-նշեց Սոնա Վարդանյանը:

 

Երեխաների սիրելի մուլտֆիլմերի սաունդթրեքները փոքրիկներին մատուցվեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: ՀՊԵՆ-ի նոր համերգային ծրագրի  մեկնարկը տրվեց մայիսի 30-ին:  Նոր համերգային ծրագիրը արդենսիրված «Հոլիվուդ նոն-ստոպ» համերգաշարի շարունակությունն է: «Հոլիվուդ նոն-ստոպ»-ը հանդիսատեսի կողմից սիրված և սպասված ծրագիր էորը մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան 8 բուհերումորտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել ենհոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։  2013 թվականին «Հոլիվուդ նոն-ստոպ»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում,մասնավորապես՝ ԳյումրիումՎանաձորումԵղեգնաձորումԱրտաշատում։ Այս քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ էընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումներըայնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերը։