Ընթերցողի դատին հանձնվեց Գոհար Գարունի հեղինակած «Վստահության Ատամանը» գիրքը՝ նվիրված դալարցի ազատամարտիկ, Արտաշատի ԵԿՄ վարչության նախագահ, բազաթիվ պարգևների արժանացած Լայերտ Սաղաթելյանին: Փաստավավերագրական գիրքն ամփոփում է նրա մարտական ուղին՝ Արցախյան պատերազմի սկզբից մինչև ավարտը: Գիրքն այն մասին է, որ նրա անմիջական օգնությամբ էր, որ ճակատամարտում կռվող տղաներին ճիշտ ժամանակին հասնում էր զինամթերք, որը պատրաստվում էր Արտաշատի գործարաններից մեկում, որտեղ Ատամանի ջանքերով հավաքվել էին զենքից գիտակ մարդիկ: Նա Արտաշատի տարածաշրջանի կամավորական 26 ջոկատներ միավորեց և ինքն էլ գլխավորեց ու դարձավ այդ ջոկատների ընդհանուր հրամանատարը, ինչը նաև նպաստեց կենտրոնացված հրամանատարական համակարգով կռվելուն, և բացառեց անտեղի զոհերը: Գոհար Գարունը մեջբերել է նրա մարտական ընկերների հուշերը, նրա դեպի Արցախ կազմակերպած յուրաքանչյուր ուխատագնացությունը, որտեղ ամեն նահատակի և հատկապես անհայտ կորածների հիշատակին կառուցվել են խաչքարեր: Նրա ջանքերով Միրրիկ համայնքը վերաբնակեցվեց արտաշատցիներով, և այնտեղ կրկին նահատակների պատվին կառուցվեց հուշաղբյուր: Գիրքը լույս է տեսել 260 օրինակով: Հեղինակն անդրադարձել է նաև Ատամանի մարդկային վեհ գծերին, բոլորին ձեռք մեկնելու նրա ամենամեծ հատկությանը: Գրքում հուշեր են պատմում նաև ԵՊՀ դասխոսներ, ուսանողներ, գիտնականներ, ովքեր մոտիկից ճանաչել են Ատամանին և նրա մարդկային հատկանիշները: Գրքի շնորհանդեսին մասնակից մարտական ընկերներից ամեն մեկը որպես նվեր ստացավ «Վստահության Ատամանը» գիրքը: Իր ջոկատների տղաներից 24 հոգի պարգևատրվեցին «Արաբո», «Հանուն հայրենիքի», «Տիգրան Մեծ» հասարակական կազմակերպության «Արամազդ» հուշամեդալով և «Հայաստանի մահապարտներ» հասարակական կազմակերպության կողմից՝ պատվոգրերով: Միջոցառմանը ներկա էին նաև Լաերտ Սաղաթելյանի այրին և դուստրը, ովքեր շնորհակալության հայտներցին իրենց ամուսնու և հոր հիշատակը վառ պահելու համար: Մինչ շնորհանդեսի սկսվելը, հյուրերը եղան շիրմատանը՝ իրենց խոնարհումն արտահայտեցին Ատամանի շիրմին ծաղիկներ դնելով:
Լիլիթ Մաճկալյան