ԱՄՆ Փասադենա քաղաքի հայկական համայնքի կոալիցիայի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Փասադենայում կկայանա ամենամյա հայկական մշակութային 7-րդ փառատոնը: Ինչպես հաղորդում է Pasadena Independent կայքը,`փառատոնը հագեցած կլինի մշակութային միջոցառումներով` հայկական ազգային երաժշտական և պարային կատարումներ, կներկայացվի միջերկրական խոհանոցը` հայկական «համ ու հոտով»:
Փառատոնը մեծ վայելում ունի քաղաքի բնակչության և առաջնորդների շրջանում: Նախկինում փառատոնին մասնակցել են կոնգրեսական Ջուդի Չուն, Փասադենայի քաղաքապետ Բիլ Բոգարդը, ոստիկանապետ Փոլիս Ֆիլիպ Սանչեսը և քաղաքի հրշեջ ծառայության անդամներ: