Google ընկերությունը գործարկել է ծառայություն, որի միջոցով եվրոպացիները կարող են խնդրել որոնման արդյունքներից հեռացնել այն էջերը, որոնք վերաբերում են իրենց անձնական կյանքին, տեղեկացնում է The Financial Times-ը:
Նյութի հեռացման նպատակով հարցում անելու համար անհրաժեշտ կլինի, որ օգտատերը լրացնի առցանց-ձևանմուշը, որտեղ նա պետք է նշի նյութի հղումը, ծագման երկիրը և իր խնդրանքի պատճառը:
Ծառայության գործարկումը հետևել է Եվրամիության դատարանի՝ մայիսի 13-ին կայացրած վճռին, որի համաձայն ԵՄ-ի քաղաքացիներն իրավունք ունեն որոնիչներից պահանջել հեռացնելու «անօգուտ», « ոչ կոռեկտ» և «հնացած» տեղեկատվությունը: