2013 թվականին Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցրել բնակչության մեկ շնչի հաշվով բոլոր գնումների նկատմամբ ալկոհոլի համար կատարված ծախսերի բաժնով: Այդ մասին ասված Է "Euromonitor" վերլուծական գործակալության նյութերում:
2013 թվականին ռուսաստանցիներն ընդամենը ալկոհոլի վրա ծախսել են 61,5 մլրդ դոլար, որից գրեթե 21,9 միլիարդ դոլարը թունդ խմիչքի, 27,5 մլրդ դոլարը՝ գարեջրի, 12 մլրդ դոլարը՝ գինու վրա: 2013 թվականին բոլոր գնումների նկատմամբ Ռուսաստանում բնակչության մեկ շնչի հաշվով ալկոհոլի վրա կատարված ծախսերի բաժինը 2012 թվականի համեմատությամբ 6 տոկոսից նվազել Է մինչեւ 5,8 տոկոս կամ մինչեւ 429 դոլար:
Գործակալության տվյալներով՝ միայն Էստոնիան Է այդ ցուցանիշով գերազանցել Ռուսաստանին: 2013 թվականին Էստոնացիների կողմից ծախսված փողերի 6,5 տոկոսը բաժին Է ընկել ալկոհոլին: Ըստ Euromonitor-ի՝ Ռուսաստանին հաջորդում են Բելառուսը (5,5 տոկոս), Պերուն (5,4 տոկոս), Լիտվան Լատվիան (5,3 տոկոս՝ երկու երկրներում): Միջին հաշվով աշխարհում սպառողներն իրենց ծախսերի միայն 1,5 տոկոս են հատկացրել ալկոհոլ գնելու համար:
2013 թվականին աշխարհում ալկոհոլի համար ամենից ավելի շատ փող Է ծախսվել Ֆինլանդիայում՝ բնակչության մեկ շնչի հաշվով 844 դոլար: Բնակչության մեկ շնչի հաշվով ալկոհոլի վրա կատարված ծախսերի ամենամեծ աճը Euromonitor-ն արձանագրել Է Հոնկոնգում: Չինաստանի այդ վարչական շրջանում 2013 թվականին ալկոհոլի ձեռքբերման համար կատարված ծախսերի ծավալն ավելացել Է 201 տոկոսով՝ մինչեւ 325 դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: