Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող թուրք մտավորական Թաներ Աքչամը Լոնդոնի համալսարանական քոլեջում դասախոսություն կկարդա «Երիտթուրքերի ոճիրը մարդկության դեմ» խորագրով: Դասախոսությունը տեղի կունենա մայիսի 29-ին` 18:30-ին: Աքչամն առաջին գիտնականն է, որ խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և նրան հյուրընկալելու են Լոնդոնի համալսարանի SOAS հայ ուսանողների հանրությունը, «Հայոց ցեղասպանության ճ անաչման արշավ» կազմակերպությունը (CRAG) և Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը: Թաներ Աքչամի գրքերը ներառում են ուսումնասիրություններ Հայոց ցեղասպանության ամոթալի փաստի մասին' Հայոց ցեղասպանության և թուրքական պատասխանատվության հարցի մասին:

 

Հայաստանի Առաջին Հանրապետության 96-րդ տարեդարձի առիթով եւս Միացյալ Թագավարության հայկական համայնքի նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ:Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբից, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Մայիսի 28-ը և մեր պահանջատիրությունը» թեմայով դասախոսություն կանցկացնի հունիսի 7-ին`ժամը 19:30-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում, իսկ հունիսի 8-ին ն ույն վայրում 14:00-ին կմեկնարկի տոնական ճաշկերույթ: