Google-ը պատրաստ Է սկսելու ինքնակառավարվող ավտոմոբիլների արտադրությունը, որոնց մեջ չեն լինի կառավարման ոչ մի կարգի միջոցներ, բացի «ընթանալ-կանգ առնել» կոճակից: Այդ մասին, մայիսի 28-ին հաղորդել Է BBC-ն:

 

Google-ի ավտոմեքենայի «մռութը» «բարեհաճ» դեմք Է հիշեցնում: Ստեղծողները կարծում են, որ այդպիսի դիզայնը մարդկանց կօգնի ընդունել ինքնակառավարվող ավտոմոբիլների նոր տեխնոլոգիան:

 

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը եւ ընկերության «ավտոմոբիլային» ստորաբաժանման ղեկավար Քրիս Ուրմսոնը Կալիֆոռնիայում կայացած մամուլի ասուլիսում պատմել են, թե շարժունակության նոր հայեցակարգն ինչպիսի դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա:

 

Ծրագրի քննադատները կարծում են, որ այն կարող Է առաջացնել ավտոմոբիլային հոսքի կտրուկ աճ եւ քաղաքների հետագա ընդլայնում:

 

Ավտոմոբիլի փորձնական օրինակն ավելի քան մեկ միլիոն կիլոմետր ճանապարհ Է հաղթահարել սովորական մայրուղիներով: Ընկերությունը պլանավորում Է Դետրոյտում հավաքել 200 ավտոմեքենա՝ նոր տեխնոլոգիան վերջնականապես մշակելու համար:

 

Ավելի վաղ Google-ը հայտարարել Է պլանշետի մշակման պլանների մասին, որը 3D ձեւաչափով պահպանում Է տեսանկարահանումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: