Ռուսաստանում ապրող և ստեղծագործող շատ արտիստներ հրաժարվում են Ղրիմում համերգային ծրագրով հանդես գալ, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր չեն հրաժարվում:
Այդ աստղերից մեկն էլ Անի Լորակն է: Երգչուհին ուկրաինական հայտնի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է.
«Ես ատում եմ քաղաքականությունը, եթե արտիստները քաղաքականության մեջ են մտնում` դա այդքան էլ լավ չէ:Ես շատ վատ եմ զգում ինձ, որ Ղրիմը այժմ Ռուսաստանի կազմում է: Ղրիմը ինձ համար միշտ եղել և կմնա Ուկրաինա:Ես չեմ հասկանում ինչպես կարող էր այսպես ստացվել, ինչպես կարող էր Ղրիմը դառնալ ուրիշինը»: