Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ կարող է հանգստի անցնել կյանքի օրոք, ինչպես դա արեց իր նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը: Մայիսի 27-ին հաղորդել է "Reuters" գործակալությունը:

 

Բենեդիկստոս XVI-ը 2013 թվականի փետրվարի 11-ին հայտարարել է Աառաքելական գահից հրաժարվելու իր մտադրության մասին եւ փետրվարի 28-ին ավարտել է պապական ծառայությունն ու Վատիկանից տեղափոխվել Կաստելգանդոլֆո:

 

«Ես կանեմ այն, ինչ ինձ կթելադրի Աստված»,- ասել է Ֆրանցիսկոս պապը, պատասխանելով այն հարցին, թե ինքը կթողնի արդյոք գահը, եթե առողջական վիճակը թույլ չտա իրեն կառավարել 1,2 մլրդ հետեւորդների եկեղեցին:

 

«Կարծում եմ, որ Բենեդիկտոս XVI-ի դեպքը միակը չէ»,- հավելել է պապը: Նրա խոսքով՝ նախորդ հովվապետի հրաժարումը կարող է սկիզբ դնել «պաշտոնաթող պատվավոր պապի» հայեցակարգին:

 

«Արդյոք պապերն ավելի հաճախ հանգստի կանցնեն: Հայտնի չէ, բայց դուռը բաց է»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: