Ռուս հանրահայտ հեռուստահաղորդավարուհի ու բարձրաշխարհիկ կին Քսենիա Սոբչակը հանդիպում է Իլյա Յաշինի հետ։ Սիրահարներներն ապագայի պլաններ են կառուցում, որոնց շարքում մեծ տեղ են գրավում երեխայի մասին մտքերը։ Սակայն մինչեւ վերջին ժամանակներս այդ ամենը երեւակայության արդյունք էր թվում, քանի դեռ… Քանի դեռ, վերջերս Սոբչակի Թվիթերում հայտնվեց լուսանկար, որը շատերին հուշեց, որ վերջինը նախատեսվում է շատ շուտով։ Լուսանկարում Քսենիան մի հագուստով է, որն ընգծում է նրա կլոր փորիկը։ Դատելով լուսանկարից, Քսենիան միանգամայն կարող է եւ հղի լինել, թեեւ փութաջանորեն թաքցնում է դա։

Ըստ NewsLiga-ի, զույգի մոտ ընկերները համարում են, որ երկրի գլխավոր շիկահերը գտել է «յուր» մարդուն, ով մոտ է իրեն հոգով եւ կարող է սանձել նրա ըմբոստ բնավորությունը։ Քսենիան խոստովանում է, որ ամբողջովին Յաշինի ազդեցության տակ է, եւ դա բոոլովին չի շփոթեցնում իրեն։